openvk/data/knowledgebase/rules.hy.md

45 lines
4.3 KiB
Markdown
Raw Normal View History

OpenVK-KB-Heading: Կանոններ
Կայքի ադմինիստրացիան թույատրում է Ձեզ օգտագործել այս կայքը հետևյալ կանոններին հետևելու պայմաններում։
Դուք կարող եք անել ամեն ինչ ինչը արգելված չէ, որոնց մեջ նաև ներառվում են․
1. Կանոններին հնազանդվելուց հրաժարվելը կամ դրանք անտեսելը,
2. Տեխնիկական աջակցության կամ վարչակազմի ներկայացուցիչների պարտադիր ներկայությունից հրաժարվելը,
3. Օգտագործել ուրիշի էջերը՝ առանց սեփականատերերի թույլտվության,
4. Շահի համար այլ մարդկանց ներկայանալը: Բացառություններ:
1. Անձը թույլ է տվել օգտագործել իր ինքնությունը,
2. Մարդը բնօրինակ կերպար է, որը պատկանում է Ձեզ։
5. Ցանկացած եղանակով զանգվածային տեղեկագրերի ստեղծում,
6. Ստեղծել իրավիճակներ, որոնք ինչ-որ կերպ խանգարում են OpenVK-ին,
7. Տեղադրել և պահպանել ցանկացած բովանդակության ռեսուրսո, որը:
1. Անօրինական է Ֆրանսիայում կամ ձեր բնակության երկրում,
2. Պարունակում է պոռնոգրաֆիկ տեսարաններ 18 տարեկանից ցածր անձանց մասնակցությամբ,
3. Պարունակում է թմրանյութերի գովազդ, որոնք արգելված են Ֆրանսիայում կամ ձեր բնակության երկրում կամ դրանց պատրաստման հրահանգներ,
4. Պարունակում է Ֆրանսիայում կամ ձեր բնակության երկրում արգելված տեղեկատվություն,
5. Պարունակում է մարդկանց կամ կենդանիների անմարդկային վերաբերմունքի տեսարաններ,
6. Խախտում է հեղինակային իրավունքը և հարակից իրավունքները,
7. Խախտում է մարդու իրավունքները,
8. Թույլ չի տալիս օգտվողներին հետևել կանոններին կամ պատշաճ կերպով օգտագործել OpenVK նախագծի կողմից մատուցվող ծառայությունները:
Ադմինիստրացիան բարձրագույն հեղինակությունն է որը ունի բոլոր իրավունքները որոշումներ կայացնելու վեճերի մասին, որոնք նկարագրված չեն կանոններում:
Ադմինիստրացիան կարող է կիրառել պատիժ, եթե օգտատերերը․
1. Տեղադրում են արգելված բովանդակությամբ կոնտենտ այլ օգտվողների էջերում,
2. Խաբում են վարչակազմին կամ տեխնիկական աջակցության գործակալներին,
3. Ապակողմնորոշում են կայքի օգտվողներին,
4. Հրապարակավ քննադատում OpenVK-ին կամ վարչակազմին՝ ծրագրի մասնակիցներին կամ դրա ղեկավարներին նվաստացնելու կամ վիրավորելու համար,
5. Բացում են Telegram-ում արգելված VKontakte-ի պաշտոնական բաց զրույցները,
6. Չեն հարգում ծրագրի վարչակազմին կամ տեխնիկական աջակցության գործակալներին:
Կանոնների խախտման դեպքում, ադմինիստրացիան կարող է․
1. Անտեսել աննշան խախտումը,
2. Նախազգուշացում տալ օգտագործողին,
3. Կիրառել ժամանակավոր կամ մշտական արգելք,
4. Արգելել այս կայքի հետագա օգտագործումը,
5. Ջնջել հաշիվը կամ արգելված բովանդակությունը:
Ադմինիստրացիան կարող է կիրառել պատիժներ առանց պատճառներ տալու (անգամ եթե պատճառը մեկն է):