mirror of
https://github.com/openvk/openvk
synced 2024-11-14 19:19:14 +03:00
31 lines
6.3 KiB
Markdown
31 lines
6.3 KiB
Markdown
|
OpenVK-KB-Heading: Գաղտնիության քաղաքականություն
|
|||
|
|
|||
|
## Ի՞նչ ինֆորմացիա ենք մենք հավաքում
|
|||
|
* _Տարրական օգտատիրոջ տեղեկատվություն_: Եթե Դուք գրանցվում եք այստեղ, ձեզնից կպահանջվի ներմուծել Ձեր իրական անուն ազգանունը և էլեկտրոնային հասցեն։ Դուք կարող եք նաև ներառել հավելյալ հաշվի ինֆորմացիա ինչպես մականունը, ստատուսը, կենսագրությունը, հետաքրքրությունները և այլն։ Ձեր անունը, ազգանունը, մականունը, ստատուսը և պրոֆիլի նկարը միշտ հասանելի են հանրայնորեն։
|
|||
|
* _Գրառումներ, անձնական նամակներ և այլ ինֆորմացիա_: Ամբողջ ինֆորմացիան մշակվում է և պահպանվում այս սերվերում։ Երբ դուք տեղադրում եք ցանկացած կոնտենտ, ամիսն ու ժամանակը պահվում են պոստի հետ, ներառյալ կցորդները։ Նամակները կարող են պարունակել տարբեր մեդիա կցումներ, ինչպիսին են նկարները և վիդեոները։ Պոստերը հասանելի են հանրայնորեն։ Անձնական նամակները առաքվում են այն օգտատերերին ում դուք ինքներդ նամակներ եք ուղարկել։ _Խնդրում ենք չկիսվել վտանգավոր ինֆորմացիայով OpenVK–ի միջոցով։_
|
|||
|
* _IP–ներ և այլ մետատվյալներ_: Երբ Դուք մուտք եք գործում, մենք կարող ենք գրառել IP հասցեն, որից մուտք եք գործել, ինչպես նաև Ձեր բրաուզերի անունը։ Մենք նաև կարող ենք գրառել սերվերային լոգեր, որտեղ կարող է ներառվել Ձեր IP հասցեն ամեն սերվերին ուղղված հարցման մեջ։
|
|||
|
|
|||
|
## Ինչի՞ համար ենք մենք օգտագործում Ձեր ինֆորմացիան
|
|||
|
Ինֆորմացիան, որը հավաքվում է Ձեզնից, օգտագործվում է հետևյալ նպատակներով․
|
|||
|
* Որպեսզի ապահովվենք OpenVK-ի հիմնական ֆունկցիոնալությունը։ Դուք կարող եք միայն ինտերակցվել ուրիշ մարդկանց կոնտենտի հետ երբ դու մուտք եք գործել։
|
|||
|
* Որպեսզի օգնենք հանրության մոդերացիան, օրինակ համատեղենք IP հասցեն մյուսի հետ որպեսզի կողմնորոշենք բլոկավորումը կամ այլ խախտումների իրականացումը։
|
|||
|
* Ձեր էլեկտրոնային հասցեն տրամադրվում է հաշվին հասանելիություն ունենալու համար, գաղտնաբառի փոփոխման դեպքում։
|
|||
|
|
|||
|
## Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում Ձեր ինֆորմացիան
|
|||
|
Մենք կիրառում ենք անվտանգության տարբեր միջոցներ՝ Ձեր անձնական տեղեկությունները անվտանգ պահելու համար, երբ մուտքագրում եք, ուղարկում կամ գրառում եք Ձեր անձնական տեղեկությունները: Ի թիվս այլ բաների, Ձեր բրաուզերի նստաշրջանը, Ինչպես նաև ծրագրերի և API-ների միջև երթևեկությունը պաշտպանված են SSL-ով, և Ձեր գաղտնաբառը հեշավորված է՝ օգտագործելով ամուր միակողմանի ալգորիթմ:
|
|||
|
|
|||
|
## Մենք օգտագործու՞մ ենք cookie-ֆայլեր
|
|||
|
Այո՛։ Cookie-ֆայլերը փոքր ֆայլեր են որոնք կայքը կամ ծառայություններ մատուցողը փոխանցում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին՝ Ձեր վեբ զննարկչի միջոցով (եթե Դուք տալիս եք համաձայնություն): Այս ֆայլերը թույլ են տալիս կայքին ճանաչել Ձեր բրաուզերը և, եթե գրանցված հաշիվ ունեք, այն կապել ձեր գրանցված հաշվի հետ:
|
|||
|
|
|||
|
Մենք օգտագործում ենք Cookie-ֆայլերը որպեսզի հասկանանք և պահպանենք Ձեր կարգավորումները ապագա այցելությունների համար։
|
|||
|
|
|||
|
## Արդյո՞ք մենք որևէ տեղեկատվություն բացահայտում ենք երրորդ անձանց
|
|||
|
Մենք չենք վաճառում, փոխանակում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տեղեկությունը կողմնակի անձանց։ Դա չի ներառում վստահելի երրորդ անձանձ որոնք օգնում են մեզ կայքի կառավարման մեջ, կամ Ձեզ սպասարկելու, այնքան ժամանակ ինչքան այդ կողմերը համաձայն են պահպանել այդ ինֆորմացիան որպես կոնֆիդենցիալ։ Մենք կարող ենք նաև հրապարակել Ձեր տվյալները, երբ կարծում ենք որ թողարկումը տեղին է օրենքին համապատասխանելու, մեր կայքի քաղաքականությունը կիրառելու կամ մեր կամ այլոց իրավունքները, սեփականությունը կամ անվտանգությունը պաշտպանելու համար:
|
|||
|
|
|||
|
## Փոփոխություններ գաղտնիության քաղաքականության մեջ
|
|||
|
Եթե մենք որոշենք կատարել փոփոխություններ մեր գաղտնիության քաղաքականության մեջ, մենք կհրապարակենք այդ փոփոխությունները այս էջում։
|
|||
|
|
|||
|
Այս փաստաթուղթը CC-BY-SA է։ Վերջին թարմացումը ՝ Հոկտեմբերի 8, 2021.
|
|||
|
|
|||
|
Օրիգինալը հարմարեցված է [Mastodon–ի գաղտնիության քաղաքականությունից](https://mastodon.social/terms)։
|