mirror of
https://github.com/openvk/openvk
synced 2024-12-23 17:12:01 +03:00
eb73b2dc5a
forgot about it somehow
4.3 KiB
4.3 KiB
OpenVK-KB-Heading: Կանոններ
Կայքի ադմինիստրացիան թույատրում է Ձեզ օգտագործել այս կայքը հետևյալ կանոններին հետևելու պայմաններում։
Դուք կարող եք անել ամեն ինչ ինչը արգելված չէ, որոնց մեջ նաև ներառվում են․
- Կանոններին հնազանդվելուց հրաժարվելը կամ դրանք անտեսելը,
- Տեխնիկական աջակցության կամ վարչակազմի ներկայացուցիչների պարտադիր ներկայությունից հրաժարվելը,
- Օգտագործել ուրիշի էջերը՝ առանց սեփականատերերի թույլտվության,
- Շահի համար այլ մարդկանց ներկայանալը: Բացառություններ:
- Անձը թույլ է տվել օգտագործել իր ինքնությունը,
- Մարդը բնօրինակ կերպար է, որը պատկանում է Ձեզ։
- Ցանկացած եղանակով զանգվածային տեղեկագրերի ստեղծում,
- Ստեղծել իրավիճակներ, որոնք ինչ-որ կերպ խանգարում են OpenVK-ին,
- Տեղադրել և պահպանել ցանկացած բովանդակության ռեսուրսո, որը:
- Անօրինական է Ֆրանսիայում կամ ձեր բնակության երկրում,
- Պարունակում է պոռնոգրաֆիկ տեսարաններ 18 տարեկանից ցածր անձանց մասնակցությամբ,
- Պարունակում է թմրանյութերի գովազդ, որոնք արգելված են Ֆրանսիայում կամ ձեր բնակության երկրում կամ դրանց պատրաստման հրահանգներ,
- Պարունակում է Ֆրանսիայում կամ ձեր բնակության երկրում արգելված տեղեկատվություն,
- Պարունակում է մարդկանց կամ կենդանիների անմարդկային վերաբերմունքի տեսարաններ,
- Խախտում է հեղինակային իրավունքը և հարակից իրավունքները,
- Խախտում է մարդու իրավունքները,
- Թույլ չի տալիս օգտվողներին հետևել կանոններին կամ պատշաճ կերպով օգտագործել OpenVK նախագծի կողմից մատուցվող ծառայությունները:
Ադմինիստրացիան բարձրագույն հեղինակությունն է որը ունի բոլոր իրավունքները որոշումներ կայացնելու վեճերի մասին, որոնք նկարագրված չեն կանոններում:
Ադմինիստրացիան կարող է կիրառել պատիժ, եթե օգտատերերը․
- Տեղադրում են արգելված բովանդակությամբ կոնտենտ այլ օգտվողների էջերում,
- Խաբում են վարչակազմին կամ տեխնիկական աջակցության գործակալներին,
- Ապակողմնորոշում են կայքի օգտվողներին,
- Հրապարակավ քննադատում OpenVK-ին կամ վարչակազմին՝ ծրագրի մասնակիցներին կամ դրա ղեկավարներին նվաստացնելու կամ վիրավորելու համար,
- Բացում են Telegram-ում արգելված VKontakte-ի պաշտոնական բաց զրույցները,
- Չեն հարգում ծրագրի վարչակազմին կամ տեխնիկական աջակցության գործակալներին:
Կանոնների խախտման դեպքում, ադմինիստրացիան կարող է․
- Անտեսել աննշան խախտումը,
- Նախազգուշացում տալ օգտագործողին,
- Կիրառել ժամանակավոր կամ մշտական արգելք,
- Արգելել այս կայքի հետագա օգտագործումը,
- Ջնջել հաշիվը կամ արգելված բովանդակությունը:
Ադմինիստրացիան կարող է կիրառել պատիժներ առանց պատճառներ տալու (անգամ եթե պատճառը մեկն է):